Լուվրի թանգարանում ջրի արտահոսքը վնասել է հարյուրավոր գրքեր – Armenia Today

Փարիզի Լուվրի թանգարանում ջրի արտահոսքը վնասել է հարյուրավոր արվեստի գործեր, հայտնում է BBC-ն:

Թանգարանի փոխտնօրեն Ֆրենսիս Սթայնբոկն ասել է, որ արտահոսքից տուժել է 300-ից 400 կտոր, հիմնականում գրքեր, և որ հաշվարկը շարունակվում է: Հիմնական վնասը հասցվել է եգիպտական բաժնին:

Հատորները կչորացվեն և կվերականգնվեն նախքան դարակներ վերադառնալը, հավելել է նա:

«Մշակութային ժառանգության ոչ մի օբյեկտ չի տուժել սրա հետևանքով»,-ասել է նա:

Նոյեմբերին կառուցվածքային թերությունների պատճառով մասամբ փակվել էր թանգարանի պատկերասրահներից մեկը, իսկ հոկտեմբերի 19-ին չորս կողոպտիչներ գողացել էին 88 միլիոն եվրո արժողությամբ զարդեր:

Leave a Comment