Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի, Աստված չանի՝ ՔԿՀ-ների 24-րդը մահը նա լինի

Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի, Աստված չանի՝ ՔԿՀ-ների 24-րդը մահը նա լինի։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Այս հարցը պետք է օր առաջ լուծվի։ Պետք է հնարավորություն ստեղծվի, որ Սրբազանին անմիջական իր բժշկի հսկողությամբ և մասնակցությամբ կատարվի վիրահատություն։ Ես պահանջատեր եմ լինելու, մարդը պետք է պատշաճ բուժօգնություն ստանա։ Եթե վիրահատության կարիք կա, պետք է կատարվի»,- ասաց նա։

Դանիելյանի խոսքով, պաշտպանը համապատասխան դիմում է ուղարկել․ «Կտեսնենք, դրանից հետո արհեստական խոչընդոտներ կստեղծվեն, թե՝ ոչ»,- ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես Վեհափառ Հայրապետի դեմ։ Անազատության մեջ են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ

Leave a Comment