«Փոքր-ինչ հիասթափված եմ՝ Զելենսկին դեռ չի կարդացել ԱՄՆ առաջարկը». Թրամփ

ԱՄՆ
նախագահ Դոնալդ Թրամփը Քենեդիի կենտոնի պարգևների հանձնման արարողությունից առաջ
պատասխանել է լրագրողների հարցերին՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու
ամերիկյան ծրագրի հետ: Այս մասին տեղեկացնում է The Hill-ը:

Հարցին՝ որն է լինելու
նրա հաջորդ քայլը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում անցյալ շաբաթվանից
հետո, Թրամփը պատասխանել է.
«Մենք խոսել ենք նախագահ Պուտինի հետ, և մենք խոսել ենք
Ուկրաինայի առաջնորդների հետ, այդ թվում՝ նախագահ Զելենսկու։ Եվ պետք է ասեմ, որ փոքր-ինչ
հիասթափված եմ, որ նախագահ Զելենսկին դեռ չի կարդացել առաջարկը։ Մի քանի ժամ առաջվա
դրությամբ՝ նա չէր կարդացել
»։

Թրամփի խոսքով՝ Զելենսկու
թիմը ոգևորված է, բայց նա՝ ոչ.
«Կարծում եմ՝ Ռուսաստանը կնախընտրեր ունենալ ամբողջ երկիրը,
եթե այդպես մտածենք
»։

 

«Բայց Ռուսաստանը, ինյչպես ես եմ կարծում, չի առարկում
առաջարկի դեմ, իսկ ահա վստահ չեմ, որ դրա հետ համաձայն է Զելենսկին: Նրա մարդիկ շատ
գոհ են դրանից, բայց նա չի կարդացել
»,-
հայտարարել է Թրամփը
։

Leave a Comment