Ալիեւը գոհ է Իրանի հետ շփումների ակտիվացումից

Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գոհ է Իրանի հետ շփումների ակտիվացումից։

Ինչպես հաղորդում է Trend-ը, Ալիեւն այդ մասին ասել է այսօր Բաքվում՝ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ։

 

Ադրբեջանի նախագահը նշել է, որ երկկողմ օրակարգը լայն է, ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, եւ բոլոր հարցերի համար կան մշակված «ճանապարհային քարտեզներ»։

 

Սեյեդ Աբբաս Արաղչին Ադրբեջանի ղեկավարին է փոխանցել նախագահ Մասուդ Պեզեշքիանի ողջույնները։ Իրանի արտաքին գործերի նախարարը ընդգծել է երկկողմ հարաբերությունների խորացման կարեւորությունը։

Leave a Comment