Հանցագործությունների թիվը 10 ամսում աճել է մոտ 3000-ով

Հանցագործությունների թիվը 10 ամսում աճել է մոտ 3000-ով

8 դեկտեմբերի 2025 – 11:53 AMT

PanARMENIAN.Net – 2025 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 34,265 դեպք, ինչը 2945-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 31,320-ը։

Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ նախորդ ամսվա համեմատ 10 ամսվա ընթացքում հանցագործությունների թիվը ավելացել է 2792-ով, հայտնում է Aysor.am-ը։

Ըստ ԱՎԿ-ի՝ աճել են և՛ ոչ մեծ ծանրության, և՛ միջին ծանրության, և՛ ծանր, և՛ առանձնապես ծանր հանցագործությունները։

2025 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին գրանցվել է 15,910 դեպք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 15,044 դեպք։

Այս տարի գրանցվել է4902 ծանրհանցագործությունների դեպք՝ նախորդ տարվա 4313 -ի փոխարեն, այսինքն՝ ցուցանիշն աճել է 589 դեպքով։

Առանձնապես ծանրհանցագործությունների թիվն այս տարի 1590 է, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 1445 դեպքից ավելի է 145-ով։

Հաշվետու ժամանակաշրջանում աճել են նաև միջին ծանրության հանցագործությունների դեպքերը՝ 11,863, նախորդ տարի գրանցվել էր 10,518 դեպք։

Leave a Comment