Կրեմլը հավանության է արժանացրել ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը

Կրեմլը հավանության է արժանացրել ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որը հրապարակվել էր դեկտեմբերի 5-ին, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է Gazeta.ru-ն։

«Մենք գիտենք, որ երբեմն ամեն ինչ գեղեցիկ է գրված և հայեցակարգային առումով հիմնավորված, բայց այն, ինչ նրանք անվանում են «խորը պետություն», ամեն ինչ փոխում է. այդպես էլ է լինում։ Հետևաբար, իհարկե, մենք պետք է ուշադիր հետևենք, թե ինչպես է իրականացվում այս հայեցակարգը»,- ասել է Պեսկովը։

Դեկտեմբերի 5-ին Սպիտակ տունը հրապարակել էր ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարությունը։ Փաստաթղթում Վաշինգտոնի առաջնահերթ շահերը նշվում են որպես Ուկրաինայի հակամարտության արագ կարգավորում և Ռուսաստանի հետ ռազմավարական կայունության վերականգնում։ ԱՄՆ-ն պահանջում է, որ Եվրոպան պատասխանատվություն կրի իր սեփական պաշտպանության համար։

 

Leave a Comment