Հայ Առաքելական Եկեղեցին հիմնվել է 1-ին դարում Սբ.Թադեոս ու Սբ.Բարդուղումեոս առաքյալների կողմից. փաստաբանը հերքել է Փաշինյանին

Փաստաբանը հերքել է Փաշինյանի պնդումը, որ Հայ Առաքելական Եկեղեցին ստեղծվել է պետության կողմից 301 թվականին

Հայ Առաքելական Եկեղեցին հիմնվել է 1-ին դարում Սբ.Թադեոս ու Սբ.Բարդուղումեոս առաքյալների կողմից. փաստաբանը հերքել է Փաշինյանին


ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հերքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ պետությունը ստեղծել է Հայ Առաքելական Եկեղեցին 301 թվականին։


Փաշինյանը այս հայտարարությունն արել է նախօրեին՝ կարծիք հայտնելով, որ ճիշտ կլինի, որ բոլոր եկեղեցիներում կիրակնօրյա պատարագից առաջ երգչախմբերը կատարեն ՀՀ օրհներգը։


«Հայ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ Սուրբ Եկեղեցին հիմնվել է 1-ին դարում Սբ.Թադեոս ու Սբ.Բարդուղումեոս ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ կողմից։ 301 թվին Պետությունը ընդամենը ճանաչել ու պետական կարգավիճակ է տվել Հայաստանում շուրջ 250 տարի առաջ հիմնված Եկեղեցուն։ Շնորհիվ մեր Երկրորդ Լուսավորիչ Սբ.Գրիգորի»,-գրել է նա Facebook-ի իր էջում։


Իրավապաշտպանի խոսքով՝ վարչապետը  որևէ կապ չունի հարյուրամյակներով ու հազարամյակներով Եկեղեցու Հայրերի կողմից մշակված՝ Սբ.Պատարագի ծիսակարգի հետ։


Նշենք, որ նախօրեին Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել էր, որ «301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։ 


«Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10:55, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն  Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը»,- առաջարկել է վարչապետը։


Leave a Comment