Բռնազավթում, պղծում, ջնջում և վայրենի համառությամբ փորձում է վերացնել հայկականը. Մետաքսե Հակոբյան

8 Դեկտեմբերի, 2025

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.

«Ավերակների քաղաքականության տիրակալ իշխանությունը նույն տրամաբանությամբ է գործում, ինչ քոչվոր ավերիչ ցեղը.

բռնազավթում, պղծում, ջնջում և վայրենի համառությամբ փորձում է վերացնել հայկականը։

Արցախը հանձնվեց, հերոս նահատակների սխրանքը ստվերվեց, Եկեղեցին թիրախավորվեց, իսկ Հայաստանը դրվեց սակարկման սեղանին։

Իրենք համառ են իրենց չար գործերում, իսկ մեր պայքարը չարիքի դեմ չհամակարգված։ Նիկոլիզմի դեմ պայքարը պիտի կուսակցություն, աջ-ձախ չճանաչի։ Սա է հայրենական դիմադրության բանաձևը ընդդեմ ներկա քոչվորական մտածողության, որը ներսից փլուզում է հայկական ամրոցը։

Հայ դատը մեր գենն է, Հայրենիքը՝ մեր իրավունքը, Եկեղեցին՝ մեր ողնաշարը։

Ոչ մի իշխանություն չպիտի զորություն ունենա մեզ կտրել մեր արմատներից։

Սա մեզ տրված անժամանցելի մանդատ է։ Սա մեր սերնդի երդումն է։

Leave a Comment