Գուգարաց թեմն աջակցություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Գուգարաց թեմի (Լոռու մարզ) քահանաները աջակցություն են հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Այս մասին նշված է թեմի տարածած հայտարարության մեջ։ «‎Մենք` Գուգարաց թեմի քահանաներս, ի գլուխ ունենալով թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպս. Հակոբյանին, անվերապահ կանգնած ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, նրա զինվորյալ Միաբանության և ուխտապահ հոգևորականության, Սուրբ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների կողմից հաստատված, Սրբազան հայրապետերով մեզ հասած առաքելաշավիղ և ազգընտիր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին»‎,- նշված է հայտարարության մեջ։ Հայտարարությունը ստորագրել են 16 քահանա։ Տևական ժամանակ է, ինչ Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արշավ են սկսել եկեղեցու դեմ։ Այս պահին կալանավորված են Շիրակի, Արագածոտնի թեմի առաջնորդները, […]

Leave a Comment