8 դեկտեմբերի 2025 – 10:31 AMT
PanARMENIAN.Net – ՀՀ տարածքում ճանապարհները հիմնականում անցանելի են, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Դեկտեմբերի 8-ին՝ առավոտյան ժամը 9։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, ինչպես նաև Արթիկի ու Աշոցքի հատվածներում գրանցվել են ձյան տեղումներ, մինչդեռ Մեղրիի լեռնանցքում, Ապարանի և Վայքի տարածքներում դիտվել է ձնախառն անձրևհայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Արտաշատում, Արարատում, Եղեգնաձորում, Գորիսում, Սիսիանում, Արագածում, Արմավիրում և Մարտունու շրջանում արձանագրվել են անձրևներ։
Սևանի և Գորիսի տարածաշրջաններում, ինչպես նաև Սպիտակի ոլորաններում նկատվել է մառախուղ, որի հետևանքով տեսանելիությունը սահմանափակվել է մինչև 50 մետր։
Ճանապարհների սպասարկմամբ զբաղվող ընկերությունները շարունակաբար իրականացնում են ձյան մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ՝ երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։
Վարորդներին խորհուրդ է տրվում ցուցաբերել առավելագույն զգոնություն, խստորեն հետևել երթևեկության կանոններին և օգտագործել բացառապես ձմեռային անվադողեր։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։