Ledger-ը դիտարկում է IPO-ի հնարավոր իրականացում Նյու Յորքում

Ledger կրիպտո դրամապանակներ ստեղծող ընկերությունը դիտարկում է IPO-ի (առաջնային հրապարակային առաջարկ) իրականացում Նյու Յորքում կամ մասնավոր ֆինանսավորման շրջափուլի կազմակերպում հաջորդ տարի։

Այս մասին Financial Times-ին հայտնել է գլխավոր գործադիր տնօրեն Պասկալ Գոթիեն: Նա նշել է, որ «այսօր կրիպտոյի համար գումարը Նյու Յորքում է»՝ ընդգծելով քաղաքի առաջատար դերը թվային ակտիվների ֆինանսավորման ոլորտում։

Ընկերութան այս ծրագրերը հաջորդել են այս տարի գրանցած հարյուր միլիոնավոր եկամուտների ռեկորդային ցուցանիշներին, որոնք պայմանավորված են կրիպտոյի պահման ապահով լուծումների հանդեպ աճող պահանջարկով՝ գլոբալ մակարդակով հաքերային հարձակումների աճի ֆոնին։

Ընկերությունը նկատում է աճող հետաքրքրություն ինստիտուցիոնալ ներդրողների կողմից, որոնք փնտրում են պահառության ավելի անվտանգ լուծումներ թվային ակտիվների համար։

Ledger-ը, որը պահպանում է մոտ 100 միլիարդ դոլար արժողությամբ բիթքոին իր հաճախորդների համար, վերջին անգամ գնահատվել է 1.5 միլիարդ դոլար 2023թ.-ին՝ 10T Holdings-ի և Սինգապուրի True Global Ventures-ի գլխավորությամբ անցկացված ֆինանսավորման շրջափուլից հետո։

Leave a Comment