8 դեկտեմբերի 2025 – 10:52 AMT
PanARMENIAN.Net – Արեգակի վրա եղած բռնկումից արտանետված պլազմայի՝ Երկիր հասնելուց հետո դեկտեմբերի 9-10-ին ուժեղ մագնիսական փոթորիկներ կարող են տեղի ունենալ։ Այդ մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայից, հայտնում է Sputnik Արմենիան։
«Այս գիշեր տեղի ունեցած M8.1 դասի բռնկումից հետո պլազմայի արտանետման արդյունքում դեկտեմբերի 9-10-ը սպասվում են G2–G3 մակարդակի (միջին- ուժեղ) մագնիսական փոթորիկներ», – ասված է լաբորատորիայի հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ բռնկումը բնութագրվել է որպես չափավոր ուժի, սակայն դրա ուղիղ դիրքը Արեգակի և Երկրի գծի վրա նշանակում է, որ Երկիրը կհասնի ճակատային հարված, առանց այն մեղմացնող որևէ միջավայրի։
Գիտնականներն ընդգծել են, որ ըստ իրենց կանխատեսումների՝ մագնիսական ակտիվության առավելագույն փուլը տեղի կունենա դեկտեմբերի 9-ի երկրորդ կեսին։ Սա, գեոմագնիսական ինդեքսների բարձրացմանը զուգահեռ, կարող է նպաստել բևեռափայլերի ձևավորմանը տարբեր երկրներում։