Ղարագյոզյան․ Արցախից տեղահանվածների բնակապահովման պայմաններում կատարվել են փոփոխություններ

Ղարագյոզյան․ Արցախից տեղահանվածների բնակապահովման պայմաններում կատարվել են փոփոխություններ

6 դեկտեմբերի 2025 – 14:36 AMT

PanARMENIAN.Net – Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական Գայանե Ղարագյոզյանի ներկայացմամբ,Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանում, հավաստագիր ստանալու նպատակով լրացվող դիմում-հայտարարության մեջ, ընտանիքի պարտադիր կազմում տեղի են ունեցել փոփոխություններ, հայտնում է Panorama.am-ը։

«Ներկայում ընտանիքի պարտադիր կազմում այլևս չեն դիտարկվի ընտանիքի այն անդամները, որոնք 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ եղել են անչափահաս, բայց դիմում-հայտարարությունը լրացնելիս լրացել է նրանց 18 տարին։

Ըստ այդմ՝ նրանք այլևս կարող են դիտարկվել որպես առանձին ընտանիք կամ առանձին ընտանիքի անդամ։ Պարտադիր չլինելու պայմանը տարածվում է նաև ընտանիքի այն անդամի վրա, ով դատարանի վճռով ճանաչված է անհայտ բացակայող»,- ասել է նա։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։

Leave a Comment