Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Փաշինյանական հակաեկեղեցական խմբակի հերթական կանգառն այսօր Գյումրիում էր։ Եվ այստեղ ևս, նույն սցենարն էր՝ եկեղեցու տարածքի ապօրինի զավթում, եկեղեցական կյանքի բնականոն գործունեության խաթարում և կեղծ բնույթի ինչ-որ արարողության անցկացում՝ բազմաթիվ ոստիկանական ուժերի ուղեկցությամբ։
Այս իշխանությունն արդեն վաղուց դուրս է եկել քաղաքական բարոյականության սահմաններից։ Այն ոչ միայն չի հարգում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դարավոր կարգ ու կանոնը, այլև փորձում է սեփական քաղաքական նպատակներով խեղաթյուրել մեր եկեղեցու իմաստն ու նշանակությունը։
Այսօր Գյումրիում հստակ երևաց հակադրությունը․ մեկ կողմում՝ իշխանական ապազգային խմբակը, որը անվերջ փորձում է հարվածել մեր ազգային ինքնությանը, իսկ մյուս կողմում՝ Եկեղեցին, որը պաշտպանում է ոչ միայն իր ինստիտուտը, այլև՝ պետության արժեքային հիմքերը։
Եկեղեցու ինքնիշխանությունը, ժողովրդի հավատքն ու ազգային արժեքները չեն ենթարկվում ո՛չ ուժին, ո՛չ սպառնալիքին, ո՛չ էլ քաղաքական շահերին:
Այսօր էլ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հերթական անգամ հաղթեց՝ ապացուցելով, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կանգուն է, ազգային արժեքներն անխախտ են, և ո՛չ ոստիկանների շղթան, ո՛չ փաշինյանական խմբակի քաղաքական բեմադրությունները չեն կարող կոտրել նրա ինքնիշխանությունը։
Այս հաղթանակը հստակ և անշեղ հիշեցում է բոլորի համար՝ իրական ուժը միշտ ճշմարտության, արդարության և ազգայինի կողքին կանգնած սկզբունքների կողմն է, իսկ բռնությունն ու քաղաքական կարճաժամկետ շահերը դատապարտված են անհաջողության։