Կամբոջայի զորքերը կրկին կրակ են բացել Թայլանդի հետ սահմանային գոտում։
Այս մասին հայտնել է Թայլանդի բանակը:
Գործակալության տվյալներով՝ Չոնգ Ան Մա շրջանում Կամբոջայի զինված ուժերի կողմից հրետակոծությունը հանգեցրել է սահմանին լարվածության կտրուկ աճի։ Նշվում է, որ Կամբոջային հարակից Թայլանդի Բուրիրամ, Սուրին, Սիսակետ և Ուբոն Ռաչաթհանի նահանգներում քաղաքացիական բնակչության մոտ 70%-ը տարհանվել է։
Կամբոջական ուժերի գործողություններին ի պատասխան՝ Թայլանդի թագավորական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել նրանց դիրքերին։
Նաև հաղորդվել է, որ Պլան Հին Ֆաթ Կոն տարածքում տեղի ունեցած բախումներից հետո կամբոջական զորքերը բերվել են առավելագույն պատրաստվածության վիճակի և ամրապնդել են իրենց դիրքերը ամբողջ սահմանի երկայնքով:
Նշենք, որ վերջին տվյալների համաձայն՝ Թայլանդ-Կամբոջա սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվել է մեկ թայլանդցի զինվոր, ևս չորսը՝ վիրավորվել են: