Պայթյուն Մեքսիկայում. կան զոհեր և վիրավորներ


Միջազգային


Մեքսիկայի ոստիկանական բաժանմունքի մոտ տեղի ունեցած մեքենայի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի։

Այս մասին հայտարարել է գլխավոր դատախազի գրասենյակը։

«Պայթյունի հետևանքով ոչնչացված ամենագնացը, ինչպես նաև երկու մարդու մարմնի մնացորդները հայտնաբերվել են դեպքի վայրում։ Հաղորդվում է նաև, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է ութ մարդ: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ավելի ուշ հաստատվել է, որ նրանցից երեքը մահացել են բժշկական օգնություն ստանալիս», – ասվում է գրասենյակի հայտարարության մեջ։

Գրասենյակը հավելել է, որ դեպքի վայր են ուղարկվել գլխավոր դատախազի գրասենյակի, ինչպես նաև Ազգային պաշտպանության, Ռազմածովային ուժերի, Հանրային անվտանգության և Քաղաքացիների պաշտպանության նախարարությունների աշխատակիցներ՝ միջադեպը հետաքննելու համար։

Նահանգի գլխավոր դատախազի գրասենյակը ընդգծել է, որ կշարունակի համագործակցել դաշնային գործակալությունների հետ միջադեպի հանգամանքների հետաքննության շրջանակներում։


Leave a Comment