Վարդենյաց լեռնանցքում, Արթիկի և Աշոցքի տարածաշրջաններում դեկտեմբերի 8-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, ձյուն է տեղում, իսկ Մեղրիի լեռնանցքում, Ապարանի և Վայքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև, հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը:
Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Գորիսի, Սիսիանի, Արագածի, Արմավիրի և Մարտունու տարածաշրջաններում անձրև է տեղում։
Սևանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մետր։
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, նշել է դեպարտամենտը:
Ճանապարհները սպասարկող ընկերություններն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
