Դեկտեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Դեկտեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի` 

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 8-12-ն Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Դեկտեմբերի  9-10-ը, 12-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-ի ցերեկը կբարձրանա 3-4 աստիճանով:

arm 1.jpg (195 KB)

Երևանում դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի  8-ի գիշերը, 9-ի երեկոյան, 10-ին, 12-ին սպասվում է անձրև։ 

arm2.png (121 KB)

Leave a Comment