Դեկտեմբերի 8-ին Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, քամին արևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր գոտիներում առավոտյան հնարավոր է մառախուղ։
Երևանում ցերեկն սպասվում է 9-7 աստիճան, երեկոյան՝ 6-4։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 2-ից 6 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 2-6, նախալեռնային շրջաններում՝ 6-9 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 2-5 աստիճան տաքություն։
Լոռու մարզում սպասվում է 5-9 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 5-9 աստիճան, հովտային շրջաններում՝ 7-10 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 2-6, նախալեռնային շրջաններում՝ 6-9 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7-10, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 8-10 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 8-10 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 3-6, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 9-11 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 1-4, նախալեռնային շրջաններում՝ 5-8 աստիճան, հովտային շրջաններում՝ 10-15 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է ամպամած եղանակ, ցերեկը սպասվում է 12 աստիճան տաքություն։
