Եկեղեցու բռնազավթումը Ձեզ գոհացնո՞ւմ է…Հովնան Տերտերյանը խուսափեց Գայանե Ասլամազյանի հարցերից

Ոչ անհայտ 10 եպիսկոպոսների հայտարարությանը միացած ԱՄՆ հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, որ , ըստ տարածված տեղեկությունների,  խուսափում է մարդաշատ վայրեր դուրս գալուց:

Օրերս նա  «հրավիրյալներով» է պատարագ կազմակերպել Նորթ Հոլիվուդում գտնվող մի փոքրիկ հայկական եկեղեցում. բոլոր այցելուներն իր ծանոթներն են եղել:

Իսկ  Սուրբ Ղևոնդաց հայկական եկեղեցում, որտեղ ամեն կիրակի Հովնան սրբազանը պատարագ է մատուցել, այս անգամ առանց իր մասնակցությամբ է կատարվել արարողությունը:

Ի դեպ, հաղորդավար, դերասանուհի Գայանե Ասլամազյանն առիթ է ունեցել հարցեր ուղղել Հովնան արքեպիսկոպոսին՝ նրանից մասնավորապես հետաքրքրվելով՝ Եկեղեցու բռանազավթումը Ձեզ գոհացնո՞ւմ է:

Հովնան Սրբազանը, փաստացի, աղոթելու անվան տակ խուսափել է հարցերից, իսկ դերասանուհին ստիպված է եղել նրան հիշեցնել. «Ձեր եղբայրներին բանտարկում են»:

Leave a Comment