Գործարար Վահե Բալբաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընկերներ, ողջույն։ Ձեր խորհրդի կարիքն ունեմ։ Էս չմո, գեղի դուքյան հայկական բանկերի հետ արդեն մի քանի տարի է` չեմ աշխատում։ Պարզվում է, որ սրանց ծառայություններն էլ ավելի են վատթարացել։
Պարզվում է, որ օրինակ Ակբա բանկը որոշ ապրանքատեսակների համար՝ հատկապես էլեկտրոնիկայի, ԱՄՆ-ի դոլարով փոխանցումներ չի կարողանում կատարել ու պետք է հաշվի վրայի ԱՄՆ-ի դոլարը փոխել Եվրոյի, մեջն էլ ահռելի գումարներ կորցնել ստահակների փոխարժեքների մեծ տարբերությունների պատճառով՝ մոտ 3-4%, որպեսզի փոխանցումներն անցնի Եվրոյով։
Կռահում եմ, որ խնդիրը նրանում է, որ ամերիկյան միջնորդ բանկերը սրանց սև ցուցակ են գցել, ռսների համար սանկցիաները շրջանցելու համար։
Հարցս հետևյալն է. մնացե՞լ է Հայաստանում գեթ մեկ-երկու մաքուր բանկ, որոնք ռսների համար փողերի լվացումով չեն զբաղվել, չեն ընդգրկվել ԱՄՆ-ի բանկերի սև ցուցակներում ու դեռ կարողանում են ԱՄՆ-ի դոլարով փոխանցումներ կատարել ցանկացկած երկիր»։