Վերջին երկու օրվա ընթացքում Ուզբեկստանում երեք երկրաշարժ է տեղի ունեցել



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ուզբեկստանի արևելքում՝ Նամանգանի և Ֆերգանայի մարզերում, վերջին երկու օրվա ընթացքում երրորդ՝ մինչև երեք բալ ուժգնությամբ երկրաշարժն է տեղի ունեցել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի ԱԻՆ մամուլի ծառայությանը։

«Նամանգանի և Ֆերգանայի մարզերում ժամը 16.31-ին երկրաշարժ է տեղի ունեցել։ Ցնցումները կազմել են մոտ երկու-երեք բալ։ Տուժածներ չկան»,- ասված է ԱԻՆ-ի Telegram-ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նամանգանի մարզի Պապի շրջանում՝ Տաշքենդից 135 կիլոմետր դեպի հարավ-արևելք։

Շաբաթ օրը նույն վայրում երկու անգամ մինչև երեք բալ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել՝ տեղական ժամանակով 2.04-ին և 18.19-ին։ Ավերածությունների և տուժածների մասին հաղորդումներ նույնպես չեն ստացվել։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment