Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն քննադատել է ՀՀ իշխանությունների հարձակումը եկեղեցու վրա ու ընդգծել, որ իր այդ դիրքորոշումը երբեք չի փոխվել ու շարունակելու է մնալ կայուն, հայտնել է «Ազգային ճակատ»-ը։
«Երբ Հայաստանում անարդարություն է կատարվում, Անթիլիասը ո՛չ է ասում։ Երբ Հայաստանում արժեքներն են արհամարհվում և խորհրդանիշներն են անտեսվում, Անթիլիասը ո՛չ է ասում և ո՛չ է ասել միշտ: Երբ Հայասանի մեջ եկեղեցին ու եկեղեցականները տեսակ-տեսակ հալածանքների և ձերբակալությունների են ենթարկվում, Անթիլիասը այդ քաջությունը ունեցած է և ունի ո՛չ ասելու»,- նշել է Արամ Ա-ն։
Նիկոսիայում մատուցած պատարագից հետո Կիլիկիո կաթողիկոսն իր խոսքում ասել է, որ Հայաստանում, ի վնաս մեր ժողովուրդի շահերի համազգային գերագույն իդեալները անտեսվում են, ինչին Անթիլիասը ո՛չ է ասել և ո՛չ պիտի ասի։
