Ուիթքոֆը բանակցություններ է վարում Իսրայելի և Կատարի ներկայացուցիչների հետ․ ԶԼՄ

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Նյու Յորքում բանակցություններ է վարում Իսրայելի և Կատարի պաշտոնյաների հետ՝ Դոհայում Իսրայելի կողմից հասցված հարվածներից հետո հարաբերությունները վերականգնելու համար, հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Axios-ի աղբյուրներին։

Ինչպես նշում է հրատարակությունը, Իսրայելը կներկայացնի Մոսադի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Դեյվիդ Բարնեան, իսկ Կատարը՝ անանուն բարձրաստիճան պաշտոնյա։

Սեպտեմբերի 9-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ղեկավարությանը Կատարում։ Իսրայելցի պաշտոնյաները հայտարարել էին, որ հարվածն ուղղված էր շարժման բարձրագույն ղեկավարության դեմ։ Դոհայում Արաբական լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի մասնակիցները կոչ էին արել վերանայել Իսրայելի հետ դիվանագիտական ​​և տնտեսական հարաբերությունները։

Leave a Comment