Ֆինլանդիան Հայաստանի վստահելի գործընկերն է. Նիկոլ Փաշինյանը՝ Պետտերի Օրպոյին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի վարչապետ Պետտերի Օրպոյին՝ Անկախության օրվա առթիվ:


Շնորհավորական ուղերձում ասված է.


«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ֆինլանդիայի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա առթիվ։


Ֆինլանդիան Հայաստանի վստահելի գործընկերն է, և մենք կարևորում ենք փոխադարձ արժեքների վրա հիմնված երկկողմ բարեկամական հարաբերությունների շարունակական ընդլայնումն ու խորացումը։


Մենք բարձր ենք գնահատում Ֆինլանդիայի կառավարության աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցության հետագա խորացմանը։


Մաղթում եմ Ձեզ և Ֆինլանդիայի կառավարությանը հաջողություն, իսկ Ֆինլանդիայի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում»։

Դիտումների քանակ1

Leave a Comment