Սա «ռեպիտիցիան» է Մայր տաճարում սպասվող պատարագի. Էդմոն Մարուքյանը՝ Գյումրիի պատարագի մասին

Լավ և վատ լուրեր կան. այս մասին Գյումրիի Յոթ վերք եկեղեցում տեղի ունեցած «պատարագի» վերաբերյալ ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ԼՀԿ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ կից գրելով.
«Կճոյանը Գյումրիում. Պահանջում եմ առնվազն պաշտոնանկ անել»:

Լավ լուրն այն է, որ Նիկոլ Փաշինյանին այդպես էլ չի հաջողվել Շիրակի թեմում գտնել գոնե մեկ հոգևորական, որը պատարագ կմատուցի նրա ցանկացած ձևով ու տեքստով։

Վատ լուրն այն է, որ ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցի օրը իշխանությունները որոշել են գնալ Գյումրի և մարդկանց սուգը խաթարել իրենց այս արշավով, Գյումրու Յոթ Վերք եկեղեցին զավթել են, անգամ մոմավաճառներն են բոյկոտում, ասաց Մարուքյանը։

Նրա կարծիքով՝ այն ամենը, ինչ այսօր Գյումրիում է կատարվում, նախապատրաստությունն է այն բանի, ինչ տեղի է ունենալու մոտ ապագայում. «Սա ռեպիտիցիան է Մայր տաճարում սպասվող պատարագի»։

Leave a Comment