Գարեգին Բ-ն մտափոխվել է. Եպիսկոպոսաց ժողովը անորոշ ժամկետով հետաձգվում է — MediaNews

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է հրապարակել, որից պարզ է դառնում, որ Գարեգին Բ-ն փոշմանել է. եպիսկոպոսների հետ հանդիպում առայժմ չի ունենա:

«Ընդառաջ եպիսկոպոսների խնդրանքին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք՝ օրերս համացանցում լուր հայտնվեց, որ Գարեգին Բ-ն իրեն դեռևս «հավատարիմ» 2 եպիսկոպոսի միջոցով փորձում է բոլոր եպիսկոպոսներին մի նոր պարտավորագիր ստորագրել տալ, որի մեջ եպիսկոպոսներն, իբր, միաձայն ընդունում են իր՝ կաթողիկոս լինելու հանգամանքը, արձանագրում են, որ եկեղեցում թեթև խնդիրներ կան և խնդրում են, որ նա առաջիկայում եպիսկոպոսական ժողով հրավիրի։ Այդ նախաձեռնությունը ձախողվել է:

Դեկտեմբերի 2-ին Գարեգին Բ-ի կողմից հսկվող տեղեկատվական համակարգի էջին հայտնվել էր լուր, որ դեկտեմբեր 10-12-ին Մայր Աթոռում հրավիրվում է Եպիսկոպոսական ժողով։

Ստացվում է՝ Գարեգին Բ-ին չի հաջողվել «համոզել» եպիսկոպոսների մի մասին ու ընդհանուր հայտարարի գալ էլ դժվար թե հաջողվի, եպիսկոպոսաց շարքերում ներքին պառակտումներն ակնհայտ են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment