Սպիտակի երկրաշարժից 37 տարի անց. ողբերգության շուրջ որոշ միֆերի և վարկածների մասին

https://arm.sputniknews.ru/20251207/spitaki-erkrasharzhic-37-tari-anc-voghbergutjan-shurj-vorvosh-miferi-ev-varkatsneri-masin-96639463.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Աշոտ Սաֆարյան

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/0f/28297816_162:0:1228:1066_100x100_80_0_0_15ad29bb967745087d9221a01e7a5b10.jpg

Աշոտ Սաֆարյան

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/0f/28297816_162:0:1228:1066_100x100_80_0_0_15ad29bb967745087d9221a01e7a5b10.jpg

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/07/25649735_200:0:2929:2047_1920x0_80_0_0_68d369752076f0d8f0681086649466f5.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սպիտակի երկրաշարժ 1988, ջրամբար, պայթյուն, խսհմ

սպիտակի երկրաշարժ 1988, ջրամբար, պայթյուն, խսհմ

Բաժանորդագրվել

Հայաստանում 1988թ.–ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի որոշ վարկածներ առնվազն արժանի են գիտական ուշադրության, մյուսները` հակառակը` անհեթեթություն և միֆոլոգիա են թվում։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. 1988թ–ի դեկտեմբերի 7–ին տեղի ունեցած Սպիտակի ավերիչ երկրաշարժը մինչև հիմա բազմաթիվ վարկածների և դատողությունների առիթ է տալիս։ Դրանցից մի քանիսն առնվազն գիտական ուշադրության են արժանի, մյուսները` հակառակը` ակնհայտորեն վստահելի չեն։ Այս հոդվածում մենք փորձել ենք ի մի բերել առավել շատ տարածված վարկածները և միֆերը։

Մեղավորը ջրամբա՞րն է

Դեռ նախորդ տարվա հուլիսին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկայի ինստիտուտի կոորդինացիոն-կանխատեսման կենտրոնի ավագ գիտաշխատող Սամվել Հակոբյանը հանդես է եկել հետաքրքիր հայտարարությամբ։ Նրա կարծիքով` լայնածավալ աղետի պատճառ կարող էր դառնալ Ախուրյանի ջրամբարի շինարարությունը։
Հակոբյանի խոսքով` Հայաստանի և Հայկական լեռնաշխարհի ամբողջ տարածքը գտնվում է Արաբական պլատֆորմի ճնշման տակ, որն աստիճանաբար շարժվում է դեպի հյուսիս։ Դա հանգեցնում է սեյսմիկ ակտիվության կրկնվող ցիկլերի։ Դրանք յուրաքանչյուր 7-8 տարին մեկ ավարտվում են երկրաշարժերով` հիմնականում ժամանակակից Թուրքիայի արևելքում (պատմական Արևմտյան Հայաստան)։ Հակոբյանի վարկածով` երկար ժամանակ ուժեղ երկրաշարժերը շրջանցել են ժամանակակից Հայաստանի տարածքը, քանի որ լարվածությունը, ծանրաբեռնվածությունը բաշխվել են Հայկական լեռնաշխարհի այլ շրջանների վրա, մասնավորապես` ժամանակակից Թուրքիայի։
Այնուամենայնիվ, Ախուրյանի ջրամբարի շինարարությունը և գործարկումը հանգեցրել են Հայաստանի տարածքի «թուլացման»։ Ջրամբարի աշխատանքների մեկնարկի հետ մեկտեղ սկսել է փոխվել հարակից շրջաններում թերթաքարային գազի ճնշումը (ստեղծված ֆլյուիդների` ջրի, գազի, նավթի կամ դրանց խառնուրդի հետևանքով և նստած հանքապարի պատերին)։ 5 տարում Ախուրյանի ջրամբարն ազդել է Շիրակի և Փամբակի ամբողջ ավազանի վրա։ Այդ ջրավազանների բնական հավասարակշռությունը խախտվել է, ինչը կարող էր հանգեցնել աղետի։

Միջուկային փորձարկումներ` Խորհրդային Միությունում

Միջուկային պայթյունների` իբր երկրաշարժի պատճառ դառնալու վարկածը նույնպես քննարկվել է այդ տարիներին։ Այդ տեսության կողմնակիցները վկայակոչում են այն փաստը, որ 1988թ.–ի հոկտեմբերին Բելականո–իսմայիլյան գոտում (Ադրբեջան) 2,5-5 կմ խորության վրա պայթեցրել են մինչև 50 կիլոտոննա միջուկային լիցքեր։ Պաշտոնապես դա բացատրվել է «սեյսմազենք մշակելու» շրջանակում խորքային սեյսմազոնդավորմամբ։

Որոշ խորհրդային գիտնականներ այդ ժամանակ ասել են, որ այդ պայթյունները միայն կուտակում են լարվածությունը անկանխատեսելի վայրերում և այն պայթում է այնտեղ, որտեղ չեն սպասում։ Սակայն հետագայում այդ պնդումը հերքվել է մասնագետների կողմից։ Այդ միֆը կարելի է համարել արտաքին ուժերի կողմից հետխորհրդային տարածքում կիրառված տեղեկատվական–հոգեբանական դիվերսիայի առաջին օրինակներից մեկը։

Քաղաքական հետք

Կա նաև ցինիկ վարկած։ Քաղաքական։ Դրա էությունն այն է, որ խորհրդային ռազմական ղեկավարությունը Հայաստանում փորձարկել է ահռելի հզորության տեկտոնային զենք։ Զինվորականների խնդիրներից մեկն, իբր, եղել է այն, որ հայերը, շանթահարված ողբերգությամբ` մոռանան ղարաբաղյան շարժման և Ադրբեջանի հետ տարաձայնությունների մասին։
Ինչպես Ռիժկովը բարկացավ Գորբաչովի վրա` Սպիտակի երկրաշարժի օրերին

Որպես առանցքային ապացույց` ներկայացվում է այն փաստը, որ դեռ 1988թ.–ի ամռանն ու աշնանը Պաշտպանության նախարարությունը Սպիտակի և Կիրովականի մոտ գտնվող զորավարժարաններից տարհանել է մարտական տեխնիկան։ Այդ զորամասերի հրամանատարական կազմն ուղարկվել է արձակուրդ և նրանք մեկնել են Ռուսաստան։

Բացի դրանից, հայերի շարքում լուրեր են տարածվել «մեծ փորձակման» մասին. այդ մասին իրար մեջ փսփսացել են խորհրդային զինվորականների ընտանիքների անդամները։ Սակայն այդ վարկածին հակասում է առողջ բանականությունը. ինչո՞ւ պետք է խորհրդային ղեկավարությունը, նույնիսկ եթե ծրագրել է փորձարկել սեյսմիկ զենք, ռիսկի ենթարկեր Հայաստանի հյուսիսարևմտյան` խիտ բնակեցված տարածքը, «կործաներ» այդքան կյանք և այնուհետև մտածեր ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու մասին։

Հետգրության փոխարեն

Ողբերգության պատճառների մասին վեճերը չեն դադարում մինչ օրս։ Երկրաշարժը դարձել է Հայաստանի պատմության և հայ ժողովրդի ամենաողբերգական էջերից մեկը։ Վիթխարի աղետի հետևանքով, պաշտոնական տվյալներով` մահացել է մոտ 25 հազար մարդ, 140 հազարը դարձել է հաշմանդամ, ավելի քան 500 հազար մարդ զրկվել է օթևանից։ Մի ակնթարթում ոչնչացել է երկրի արդյունաբերական պոտենցիալի գրեթե 40 տոկոսը։ Երկրաշարժի հետևանքների մասին առավել ցայտուն վկայում է այն փաստը, որ մինչև հիմա երկրի իշխանություններին չի հաջողվել լիովին վերացնել այսպես կոչված «աղետի գոտին»։

Leave a Comment