ԱՄՆ-ն այժմ ավելի լավ է հասկանում Ռուսաստանի դիրքորոշման տրամաբանությունը․ Ուշակով



Միջազգային



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Միացյալ Նահանգներն այժմ ավելի լավ է հասկանում Ռուսաստանի դիրքորոշման տրամաբանությունը, ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հանդիպման արդյունքները։


«Այն փաստի համատեքստում, որ ամերիկացիներն այժմ ավելի լավ են հասկանում մեր դիրքորոշման տրամաբանությունը, դա հաստատ է», – ասել է Ուշակովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում։

Դեկտեմբերի 2-ին Պուտինը Կրեմլում ընդունել է Ուիթոֆին և ԱՄՆ նախագահի փեսային՝ Ջարեդ Քուշներին։ ԱՄՆ ներկայացուցիչների այցը Ռուսաստան կապված էր Ուկրաինայի համար ԱՄՆ խաղաղության ծրագրի քննարկման հետ։




Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment