
Պիտեր Պաուլ Ռուբենսի «Քրիստոսը խաչի վրա» կտավը, որը գրեթե չորս դար կորած էր համարվում, վաճառվել է Վերսալի «Osenat» աճուրդում: Աճուրդը սկսվել է 500,000 եվրոյից, իսկ վերջնական գինը հասել է 2,3 միլիոն եվրոյի:
105.5 x 72 սմ չափսի կտավը պատահաբար հայտնաբերել է աճուրդավար Ժան-Պիեռ Օսենին՝ Փարիզի մի առանձնատան ննջասենյակում։ Ժառանգության փոխանցումից առաջ այնտեղ գույքագրում էր անցկացվում։ Մեկ տարվա հետազոտություններից հետո հաստատվել է աշխատանքի իսկությունը։
Կտավը նկարվել է 1613 թվականին։ Թե ինչպես է այն Ֆրանսիա հասել, անհայտ է։