Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու պատարագին Տեր Շահեն չզեղչեց կաթողիկոսի անունը

https://arm.sputniknews.ru/20251207/erevani-surb-sargis-ekeghecu-pataragin-ter-shahen-chzeghchec-katvoghikvosi-anuny-96634985.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/1e/96379972_0:0:1280:960_1920x0_80_0_0_4a81c96aeadd9f6f3ae45a659a82c5fd.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սուրբ սարգիս, հայ առաքելական եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, պատարագ

սուրբ սարգիս, հայ առաքելական եկեղեցի, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, պատարագ

Բաժանորդագրվել

Նախորդ շաբաթ նույն եկեղեցում պատարագին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը, և կաթողիկոսի անունը զեղչվել էր, չէր արտասանվել։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik․ Այսօր Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված կանոնական պատարագի ժամանակ Տեր Շահե քահանա Հայրապետյանը չզեղչեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը։

Նշենք, որ նախորդ կիրակի՝ նոյեմբերի 30-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատարագի էր մասնակցում Սուրբ Սարգիս եկեղեցում։ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ մատուցված պատարագի ժամանակ զեղչվել էր ու չէր արտասանվել վեհափառի անունը։ Դրանից հետո մի քանի քաղաքացիներ, այդ թվում՝ ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը, ակտիվիստ Հայկ Դորունցը վանկարկել էին կաթողիկոսի անունը, ինչից հետո անվտանգության աշխատակիցները դուրս էին բերել նրանց եկեղեցուց։

Հավելենք, որ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, որի անվան շուրջ տարիներ շարունակ տարբեր սկանդալներ են պտտվում, այդ թվում՝ օֆշորային հաշիվների վերաբերյալ, այն բարձրաստիճան հոգևորականներից է, որը հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և միացել կաթողիկոսին գահընկեց անելու, այսպես ասած, շարժմանը։

Leave a Comment