Այսօր Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է կանոնավոր պատարագ, և, ի տարբերություն նախորդ «պատարագի»՝ Տեր Շահենը չզեղչեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը։
Նշենք, որ նախորդ կիրակի՝ նոյեմբերի 30-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատարագի էր մասնակցում Սուրբ Սարգիս եկեղեցում։
Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ մատուցված պատարագի ժամանակ զեղչվել էր ու չէր արտասանվել վեհափառի անունը։