Յոթ Վերքում տեղի ունեցող պատարագին զեղչվեց Կաթողիկոսի անունը

Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում ընթացող պատարագի ընթացքում զեղչվեց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունը, եկեղեցում մի քանի քաղաքացիներ աղմուկ բարձրացրին՝ վանկարկելով կաթողիկոսի ու թեմի առաջնորդ, ազատազրկված Միքայել արքեպիսկոպոսի անունները։ Սրանից հետո մի աղջկա դուրս հրավիրեցին եկեղեցուց։ Դեկտեմբերի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում մասնակցում է պատարագի։ Փաշինյանը Յոթ Վերքում է, իսկ Շիրակի թեմի քահանաները՝ Ամենափրկիչում։ Շիրակի թեմի հոգևորականները հրաժարվել են մատուցել Փաշինյանի մասնակցությամբ պատարագը՝ մերժելով զեղչել վեհափառի անունը: Գյումրիի Յոթ Վերքում մատուցվող պատարագին մասնակցում են նաև Փաշինյանին հետ հանդիպած 8 եպիսկոպոսներից երեքը։ Տևական ժամանակ է, ինչ Փաշինյանն ամեն կիրակի այցելում է որևէ եկեղեցի ու մասնակցում պատարագի։ Այն պատարագներին, […]

Leave a Comment