Ամերիկյան «Ինտեր Մայամին» պատմության մեջ առաջին անգամ նվաճել է MLS-ի չեմպիոնի տիտղոսը։
Եզրափակիչում ամերիկյան ակումբը 3։1 հաշվով առավելության է հասել կանադական «Վանկուվեր Ուայթքեփսի» նկատմամբ։
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին «Ինտեր Մայամիի» կազմում կատարել է 2 գոլային փոխանցում։ 38-ամյա հարձակվողը ճանաչվել է MLS-ի գավաթի ամենաարժեքավոր ֆուտբոլիստ։ Մեսին նաև նվաճել է կարիերայի 48-րդ տիտղոսը՝ թարմացնելով համաշխարհային ռեկորդը։ Այդ ցուցանիշով երկրորդը բրազիլացի Դանի Ալվեսն է, որն ունի 45 տիտղոս։
«Ինտեր Մայամիի» մեկնարկային կազմում առանց փոխարինման խաղացել են նաև «Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ժորդի Ալբան և Սեխիո Բուսկետսը, որոնք անցկացրել են կարիերայի վերջին հանդիպումը։
«Վանկուվերի» կազմում ամբողջ խաղին մասնակցել է «Բավարիայի» ու Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Թոմաս Մյուլերը։
Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամիի» համասեփականատերն անգլիացի անվանի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն է, գլխավոր մարզիչը՝ «Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի նախկին պաշտպան Խավիեր Մասկերանոն։