Դեկտեմբերի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում մասնակցում է պատարագի։
Փաշինյանը Յոթ Վերքում է, իսկ Շիրակի թեմի քահանաներն` Ամենափրկիչում։ Պատարագները ընթանում են զուգահեռ։ Շիրակի թեմի հոգևորականները հրաժարվել են մատուցել Փաշինյանի մասնակցությամբ պատարագը՝ մերժելով զեղչել վեհափառի անունը:
Շիրակի թեմը հայտարարություն էր տարածել՝ կապված Նիկոլ Փաշինյանի՝ կիրակի Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցի այցելելու մտադրության հետ։
«Հայտարարում ենք, որ հիմա և միշտ, մեր կոչումին վայել, անշեղորեն կանոնական Սուրբ Պատարագ ենք մատուցելու և, մեր հավատարմությամբ առ Միածնաէջ Սուրբ Էջմիածին և նրա օրինավոր գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Սրբազնագույն Կաթողիկոս, հիշատակելու ենք մեր Հայրապետի և թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Միքայել Արք. Աջապահյանի անունները»,- նշված է հայտարության մեջ: