Դեկտեմբերի 7-ին Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում մատուցվող պատարագին մասնակցում են նաև Փաշինյանին հանդիպած 8 եպիսկոպոսներից երեքը․ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Նոյեմբերի 27-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել էր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ հայտարարություն արած եպիսկոպոսներին: Հանդիպումից առաջ իշխանական մամուլը «Եպիսկոպոսաց հայտարարություն» վերնագրով լուսանկարներ էր շրջանառության մեջ դրել, ըստ որոնց՝ եպիսկոպոսները դիմել են մնացյալ եպիսկոպոսներին և հանրությանը՝ հայ եկեղեցին Կաթողիկոս Գարեգին Բ-ից և Արշակ Խաչատրյանից «մաքրելու գործընթացին միանալու համար»։ Դեկտեմբերի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում մասնակցում է պատարագի։ Փաշինյանը […]