Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական ցանցում հայտնել է, որ իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն է ներկայացրել Ուկրաինայում պատերազմի դադարեցման հետ կապված միջազգային քննարկումների արդյունքները։
«Ես վերահաստատեցի մեր դատապարտումը Ռուսաստանի նոր հարվածների կապակցությամբ։ Ներկայացրեցի, որ իմ վերջին միջազգային քննարկումները, հատկապես Չինաստանում, օգնեցին հստակեցնել և առաջ մղել գործընթացը», – նշել է Ֆրանսիայի նախագահը։
Ըստ Մակրոնի, Ֆրանսիան վճռական է բոլորի հետ համատեղ գործելու հարցում, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն լարվածության նվազեցման և հրադադարի հաստատման համար։
«Մենք կշարունակենք մեր համակարգումը երկուշաբթի Լոնդոնում՝ վարչապետ Քիր Սթարմերի և կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, վերջին օրերին տեղի ունեցած ուկրաինացիների և ամերիկացիների քննարկումների համատեքստում։ Եվրոպացիները անպայման կդառնան արդար և կայուն լուծման կարևոր հենասյուն, որը մենք միասին կառուցում ենք», – եզրափակել է նա։