Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է լարված իրավիճակ ոստիկանների և քաղաքացիների ու լրագրողների միջև Գյումրիի Յոթ վերք եկեղեցու բակում:
Քաղաքացիներից մեկը փորձում էր մտնել եկեղեցի՝ մոմ վառելու համար:
Եկեղեցու բակում հավաքված ոստիկանները նրան թույլ չէին տալիս մտնել եկեղեցի:
Լրագրողների հետ զրույցում քաղաքացին նշեց, որ եկեղեցում մոմ չկար. մոմավաճառները բոյկոտում են «պատարագը», քանի որ նրանք ևս, ըստ կնոջ, քրիստոնյա են. «Էստեղ Վեհափառի խնդիրը չի, Սրբազանի խնդիրը չի, սա մարդկանց խնդիր չէ, էստեղ եկեղեցին փլուզելու խնդիրն է»:
Մանրամասները՝ տեսանյութում: