Յոթ Վերք եկեղեցում անգամ մոմ չկա, մոմավաճառներն էլ են բոյկոտում պատարագը

Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում, որտեղ քիչ ան պատարագի կմասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անգամ մոմ չկա, մոմավաճառներն էլ են բոյկոտում պատարագը։

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում եկեղեցու տարածքում եւ մարդկանց քիչ քիչ են թողնում մտնել եկեղեցի։

Նշենք, որ Շիրակի թեմի հոգեւորականները բոյկոտել են այս պատարագը, քանի որ ԱԱԾ–ի միջոցով Փաշինյանը պահանջել է զեղչել Կաթողիկոսի եւ Միքայել Սրբազանի անունները։ Մինչեւ այս պահը հայտնի չէ, թե ով է մառտուցելու պատարագը, տեղեկություններ կան, որ Նավասարդ Կճոյանն է Արարատյան թեմից քահանա «ուղարկել»։

Leave a Comment