https://arm.sputniknews.ru/20251207/sa-srbapghtsutjun-e-bazmativ-gjumreciner-irenc-vrdvovmunqn-en-hajtnum-katarvvoghi-handep-96630232.html
Սա սրբապղծություն է. բազմաթիվ գյումրեցիներ վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից
Սա սրբապղծություն է. բազմաթիվ գյումրեցիներ վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik․ ՀՀ բարձրագույն ղեկավարությունն արդեն ժամանել է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի, որտեղ այսօր պատարագ է մատուցելու ոչ Շիրակի թեմի… 07.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-07T10:57+0400
2025-12-07T10:57+0400
2025-12-07T11:00+0400
տեսանյութեր
գյումրի
նիկոլ փաշինյան
հայ առաքելական եկեղեցի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/07/96629839_0:0:1275:717_1920x0_80_0_0_177b5b0517c1eccf85576981fa1f7276.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik․ ՀՀ բարձրագույն ղեկավարությունն արդեն ժամանել է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի, որտեղ այսօր պատարագ է մատուցելու ոչ Շիրակի թեմի հոգևորական։ Եկեղեցում են արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Շիրակի և Լոռու մարզպետները, կառավարության անդամներ, պատգամավորներ, ՔՊ աջակիցներ։ Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ, Շիրակի թեմի որևէ հոգևորական չի համաձայնել պատարագը մատուցել Փաշինյանի ցանկալի ձևով՝ զեղչելով ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը։Եկեղեցու մոտ են նաև բազմաթիվ քաղաքացիներ, որոնք վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից, քանի որ մեծ թվով ուժայիններ երեկվանից բերվել են Գյումրի, շրջապատել եկեղեցին՝ թույլ չտալով քաղաքացիներին ազատորեն մուտք գործել եկեղեցի։«Անգամ թուրքերն են թույլ տվել, որ այստեղ պատարագ լինի, էսօր դուք ի՞նչ եք անում, ամոթ է։ Գուզե Նիկոլ էղնի, ով գուզե էղնի, չի կարելի նման վերաբերմունք ցույց տալ։ Երկրի ղեկավար կոչվածն ինչ իրավունք ունի նման բան անել, թող բոլորիս ձերբակալեն, հետո՞»,–բարկացած գոռում էր մի տղամարդ։
գյումրի
2025
Լուրեր
am_HY
Սա սրբապղծություն է. բազմաթիվ գյումրեցիներ հավաքվել են Յոթ Վերք եկեղեցու մոտ և իրենց վրդովմունքն են հայտնում կատարվողի հանդեպ
Sputnik Արմենիա
Սա սրբապղծություն է. բազմաթիվ գյումրեցիներ հավաքվել են Յոթ Վերք եկեղեցու մոտ և իրենց վրդովմունքն են հայտնում կատարվողի հանդեպ
2025-12-07T10:57+0400
true
PT1M23S
Пашинян прибыл в церковь Семи Ран в Гюмри
Sputnik Արմենիա
Пашинян прибыл в церковь Семи Ран в Гюмри
2025-12-07T10:57+0400
true
PT0M54S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/07/96629839_149:0:1105:717_1920x0_80_0_0_f0aba0d3abdb63989ccdc88deab94137.jpg
տեսանյութեր, գյումրի, նիկոլ փաշինյան, հայ առաքելական եկեղեցի, видео
տեսանյութեր, գյումրի, նիկոլ փաշինյան, հայ առաքելական եկեղեցի, видео
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik․ ՀՀ բարձրագույն ղեկավարությունն արդեն ժամանել է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի, որտեղ այսօր պատարագ է մատուցելու ոչ Շիրակի թեմի հոգևորական։ Եկեղեցում են արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Շիրակի և Լոռու մարզպետները, կառավարության անդամներ, պատգամավորներ, ՔՊ աջակիցներ։ Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ, Շիրակի թեմի որևէ հոգևորական չի համաձայնել պատարագը մատուցել Փաշինյանի ցանկալի ձևով՝ զեղչելով ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը։
Եկեղեցու մոտ են նաև բազմաթիվ քաղաքացիներ, որոնք վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից, քանի որ մեծ թվով ուժայիններ երեկվանից բերվել են Գյումրի, շրջապատել եկեղեցին՝ թույլ չտալով քաղաքացիներին ազատորեն մուտք գործել եկեղեցի։
«Անգամ թուրքերն են թույլ տվել, որ այստեղ պատարագ լինի, էսօր դուք ի՞նչ եք անում, ամոթ է։ Գուզե Նիկոլ էղնի, ով գուզե էղնի, չի կարելի նման վերաբերմունք ցույց տալ։ Երկրի ղեկավար կոչվածն ինչ իրավունք ունի նման բան անել, թող բոլորիս ձերբակալեն, հետո՞»,–բարկացած գոռում էր մի տղամարդ։