
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով եկեղեցին զավթելու ու կործանելու հանձնարարության կատարմանն է միացել նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը։ Երկիրը վխտում է քրեական հանցանքների մեջ, ամենօրյա սովորական լրահոս են դարձել փողոցներում կրակոցները, դանակահարությունները, սպանությունները, թմրանյութ դարձել է ամենից շատ վաճառվող ապրանքը… Այդ ամենը թողած մարդը գնացել է «պատարագի»: Հավանաբար աղոթում է, որ երկրում քրեական հանցագործներ չլինեն։
Աստված օգնական պարոն գնդապետ։ Թող Ձեր աղոթքները լսելի լինեն Աստծուն»: