Ռուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Թուրքիայի ԱԳ նախարար



Քաղաքականություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Եվրոպան բազմաթիվ պատճառներ ունի Ռուսաստանին չվստահելու։ Նմանապես, Ռուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի ոչ մեկին չվստահելու: Այս մասին ելույթ ունենալով Դոհայի 23-րդ ֆորումում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։


«ԱՄՆ-ի բացակայության պայմաններում Եվրոպան, կարծես, ավելի ստեղծագործ, կայուն և երկարաժամկետ լուծումների կարիք ունի։ Իմ կարծիքով, այս պատերազմն ավարտելու միակ իրատեսական ճանապարհը կողմերին համոզիչ կերպով խաղաղության բանակցությունների բերելն է, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ուժով», -նշել է նա։

Ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի՝ համապատասխան բանակցություններն արդեն ընթացքի մեջ են։




Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment