Ծառուկյանը Մոսկվայում կմասնակցի բրազիլական ջիու-ջիթսուի մրցաշարի — Armsport.am

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը կմենամարտի ACBJJ 20 բրազիլական ջիու-ջիթսուի մրցաշարում, որը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին Մոսկվայում, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Ծառուկյանի մրցակցի անունը կհայտարարվի ավելի ուշ։

Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերին ACBJJ 18 մրցաշարի շրջանակներում Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթեց Բենսոն Հենդերսոնին։

Ծառուկյանը վերջին անգամ մենամարտել է օկտագոնում այս տարվա նոյեմբերին՝ UFC Fight Night 265-ի գլխավոր մենամարտում, որտեղ երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել է նորզելանդացի Դեն Հուկերին։

Leave a Comment