«Յոթ վերք» եկեղեցու զանգերը 200 տարվա մեջ առաջին անգամ չեն ղողանջել․ Փաշինյանն է գնում

https://arm.sputniknews.ru/20251207/jvot-verq-ekeghecu-zangery-200-tarva-mej-arajin-angam-chen-ghvoghanjel-pashinjann-e-gnum-96628734.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/07/83731480_52:0:1116:798_1920x0_80_0_0_f591ec21bae0373b9bf97e489e3b6ac9.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայ առաքելական եկեղեցի, եկեղեցի, գյումրի, նիկոլ փաշինյան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան

հայ առաքելական եկեղեցի, եկեղեցի, գյումրի, նիկոլ փաշինյան, միքայել արքեպիսկոպոս աջապահյան

Բաժանորդագրվել

Շիրակի թեմի հոգևորականը նշում է, որ եկեղեցու զանգերը հնչել են անգամ խորհրդային բռնաճնշումների ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik․ Գյումրու «Յոթ վերք» եկեղեցու զանգերը 200 տարվա մեջ առաջին անգամ այսօր չեն ղողանջել։ Ֆեյսբուքյան իր էջում առավոտյան 8։30 հրապարակված տեսանյութում այս մասին ասում է Շիրակի թեմի հոգևորական Արտաշես սարկավագ Աջապահյանը։

«Երևի «Յոթ վերքի» կառուցման օրվանից առաջին անգամ զանգերը չեն հնչում։ «Յոթ վերքի» զանգերը հնչել են անգամ սովետական բռնաճնշումների ժամանակ։ Իսկ հիմա չի հնչում, որովհետև ծիսական կյանքը խաթարված է, ծես չի արվելու, առավոտյան ժամերգություն չի արվելու, հետևաբար զանգերն ըստ կանոնի չեն հնչելու՝ հավատացյալ ժողովրդին կանչելու համար»,- իր խոսքում ասում է հոգևորականը։

Նրա խոսքով՝ եկեղեցին բոլոր կողմերից շրջապատված է ուժայիններով, հավատավոր ժողովրդին թույլ չեն տալիս մտնել եկեղեցի։ Հոգևորականը շեշտում է, որ Գյումրիում շատ հավատավորներ իրենց օրը սկսում են վաղ առավոտյան եկեղեցի մտնելով և իրենց աղոթքն առ Աստված հղելով, ինչի հնարավորությունն այսօր չեն ունեցել։ «Յոթ վերքի» հոգևորականներն էլ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում են պատարագին մասնակցելու։

Նշենք, որ վաղ առավոտից մեծ թվով ուժայիններ են բերվել Գյումրի, այնտեղ են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի 3 տեղակալները՝ Վարդան Վարդանյանը, Կարեն Հակոբյանը, Արթուր Խուդինյանն ու ոստիկանության նորաստեղծ գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանը։

Leave a Comment