30 վայրկյանում ավերված քաղաքը. Սպիտակի 1988 թ–ի երկրաշարժի արխիվային կադրերը

https://arm.sputniknews.ru/20251207/30-vajrkjanum-avervats-qaghaqy-spitaki-1988-ti-erkrasharzhi-arkhivajin-kadrery-36120947.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Город, разрушенный за 30 секунд. Землетрясение в Спитаке 1988 года

Sputnik Արմենիա

Землетрясение в Армении произошло 27 лет назад, 7 декабря 1988 года. Смотрите архивные кадры последствий одной из самых страшных катастроф современности.

2025-12-07T09:55+0400

true

PT1M42S

https://cdn.am.sputniknews.ru/img/1564/49/15644921_210:0:1170:720_1920x0_80_0_0_b2f52ab3f851ac8bc7fe089f4b45f364.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գյումրի, սպիտակի երկրաշարժ 1988, երկրաշարժ, ավերածություններ, սպիտակ, видео, տեսանյութեր, տեսանյութ

գյումրի, սպիտակի երկրաշարժ 1988, երկրաշարժ, ավերածություններ, սպիտակ, видео, տեսանյութեր, տեսանյութ

Բաժանորդագրվել

1988թ-ի դեկտեմբերի 7-ին , ժամը 11: 41-ին Հայաստանում տեղի ունեցավ ամենասարսափելի աղետներից մեկը` ավելի քան 9 բալ հզորությամբ ավերիչ երկրաշարժ։

Հայաստանի հյուսիսում ընդամենը 30 վայրկյան տևած երկրաշարժն իսկական քաոսի վերածեց երկիրը։ Թե ինչ էր կատարվում Հայաստանում ողբերգությունից րոպեներ առաջ և օրեր հետո, Sputnik Արմենիան ներկայացնում է արխիվային կադրերով։

Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Լենինականը, Սպիտակը, Կիրովականը, Ստեփանավանը, և ընդհանուր առմամբ 21 քաղաք և 324 գյուղ։ Ավերվեց հանրապետության ամբողջ բնակֆոնդի մոտ 17%-ը։ Տարերային աղետը հանրապետության ժողովրդական տնտեսությանը հասցրեց ավելի քան 13 մլրդ ռուբլու վնաս։ Երկրաշարժը շարքից հանեց Հայկական ԽՍՀ արդյունաբերական ներուժի մոտ 40 տոկոսը։

Պաշտոնական տվյալներով` զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, բայց իրականում այն անցնում էր 35 հազարից։ Անօթևան դարձավ 530 հազարը։

«Իմ հայ երեխաները». ի՞նչ էր կատարվում երկրաշարժից հետո Մոսկվայի մանկական հիվանդանոցում

Տեղի ունեցած սարսափելի ողբերգությունը գրավեց ոչ միայն Խորհրդային Միության, այլև համայն աշխարհի ուշադրությունը։ Հայաստան ժամանեցին մի խումբ բժիշկներ և փրկարարներ Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և ԱՄՆ-ից: Երևանի և Լենինականի օդանավակայաններ բարերարները բերում էին դեղորայք, դոնորական արյուն, բժշկական սարքավորումներ, հագուստ և պարենամթերք: Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին ավելի քան 100 երկրներ։ Այդ օգնությունն անգին է, իսկ սարսափելի օրերի մասին հիշողությունը դեռ կենդանի է մարդկանց սրտերում։

Անցել են տարիներ, քաղաքի տարբեր հատվածներում նոր շենքեր են հայտնվել, բայց Գյումրին շարունակել է մնալ աղետի գոտի։ Ցավալի է, բայց մինչև այժմ չի հաջողվել լիովին ազատվել երկրաշարժի հետևանքներից։

Leave a Comment