Մենք անեծքի տակ ենք ընկնում, եթե զեղչում ենք Վեհափառի անունը, ես նման բան չեմ անի. հոգևորական

Մենք անեծքի տակ ենք ընկնում, եթե զեղչում ենք Վեհափառի անունը, ես նման բան չեմ անի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու (Յոթ վերք) եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հուսիկ քահանա Գրիգորյանը։

«Առաքելական եկեղեցու պատարագը տեղի է ունենալու Գյումրու կամ Շիրակի մարզի այլ եկեղեցիներում, որտեղ քահանաները պատարագ կմատուցեն՝ չշեղվելով մեր հայրաետական կարգից։ Մենք ունենք այդպիսի խրատ, եթե մենք զեղչում ենք Վեհափառի անունը, ապա անեծքի տակ ենք ընկնում, դա եկեղեցու կարգ ու կանոնը պահպանելու հարց է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

—00—ԼԱ

Leave a Comment