Դեկտեմբերի 7-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 4-6 աստիճան, երեկոյան՝ 3-5։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 0-ից -3 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 0-3, նախալեռնային շրջաններում՝ 2-4 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 1-5 աստիճան տաքություն։
Լոռու մարզում սպասվում է 5-8 աստիճան տաքություն։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 5-9 աստիճան, հովտային շրջաններում՝ 9-12 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 0-3, նախալեռնային շրջաններում՝ 1-5 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 2-5, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 4-6 աստիճան տաքություն։ Արմավիրում սպասվում է 4-6 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 1-4, նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 3-6 աստիճան տաքություն։
Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 3-6, նախալեռնային շրջաններում՝ 6-9 աստիճան, հովտային շրջաններում՝ 11-15 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex.com-ի, կանխատեսվում է ամպամած եղանակ, ցերեկը սպասվում է 6 աստիճան տաքություն։
