
Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկը» «Սան Մամեսում» նվազագույն հաշվով առավելության հասավ Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ (1-0)։
Բասկյան թիմի կազմում հանդիպման միակ և հաղթական գոլը 85-րդ րոպեին հեղինակեց Ալեխ Բերենգերը՝ գրավելով Յան Օբլակի պաշտպանած դարպասը։
Այս հաղթանակի շնորհիվ «Ատլետիկը» վաստակած միավորների քանակը հասցրեց 23-ի՝ բարձրանալով 7-րդ հորիզոնական։ «Ատլետիկոն» շարունակում է մնալ 4-րդը՝ 31 միավորով։
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․