Գյումրիում ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին․ Սյուզի Բադոյան

7 Դեկտեմբերի, 2025

Գյումրիում  ԱԱԾ պետի հսկողությամբ քահանաները կապարանքեցին Յոթ Վերք եկեղեցին՝ Փաշինյանի և ՔՊ-ականների այցին ընդառաջ։ Այս մասին հայտնում է Սյուզի Բադոյանը։

«Յոթ Վերքի դռները կողպվեցին առաջին անգամ։ Խորանը ծածկվեց, լույսերն անջատեցին ու կապարանկնքեցին բոլոր դռները․ քահանաները հեռացան եկեղեցուց։

Ոստիկաններն են հսկում հիմա Եկեղեցին, մինչեւ առավոտյան քպ գրոհայինները կներխուժեն ու գռեհկաբար կծափահարեն իրենց բոսին»։

Նշենք, որ դեկտեմբերի 7-ին Յոթ Վերք եկեղեցում նախատեսված է պատարագ, որին մասնակցելու է նաև Փաշինյանը։ Թեմի հոգևորականները հրաժարվել են կատարել հրահանգը և զեղչել Վեհափառի անունը, ըստ այդմ, պատարագը կմատուցի այլ  թեմի քահանա՝ ԱԱԾ-ի կողմից գրաքննված տեքստով։

Leave a Comment