ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մեծ հավանականությամբ կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ կարող է մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։
«Ձևաչափի վերաբերյալ վերջնական որոշում չունենք, բայց մեծ հավանականությամբ ես կմասնակցեմ ընտրություններին»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով «Միասնության թևեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի նախկին նախագահները պետք է հայտարարեն, որ չեն մասնակցելու 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, որպեսզի հնարավոր լինի պարտության մատնել գործող իշխանություններին։